Ռուսաստանի հարկային ծառայությունը լուծարել է Գալկինի գովազդային գործակալությունը

13:07   12 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանի հարկային ծառայությունը լուծարել է Մաքսիմ Գալկինի «МГ Лаб» գովազդային գործակալությունը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Ըստ հրատարակության տվյալների՝ 2021 թվականին կատակերգուի ընկերությունը սկսել է վնասներ կրել՝ տարեկան կորցնելով մոտ 2,2 միլիոն ռուբլի։ Ընդ որում, բոլոր հարկային եւ կենսաթոշակային վճարները կատարվել են հարյուր հազարավոր ռուբլիներով։

Այս տարվա մայիսին Գալկինը Իսրայելից դիմում էր ներկայացրել հարկային գրասենյակ՝ գործակալությունը լուծարելու խնդրանքով։ Գործի երեք ամիս քննարկումից հետո Դաշնային հարկային ծառայությունը փակել է շոումենի բիզնեսը։

Ավելի վաղ Մաքսիմ Գալկինը հայտարարել էր Սանկտ Պետերբուրգ քաղաքում համերգի մասին։ Սակայն խոսքը վերաբերել է ԱՄՆ-ում գտնվող Սանկտ Պետերբուրգին։



© NEWS.am STYLE