Արքայազն Հարրին թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահից հետո առաջին անգամ խոսել է. «Այս վայրը դատարկ է առանց նրա»

14:19   12 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 8-ին կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Նրա մահից մի քանի ժամ առաջ թագավորական ամբողջ ընտանքիը հավաքվել էր շոտլանդական Բալմորալ ամրոցում՝ հրաժեշտ տալու Նորին Մեծությանը։ Արքայազն Հարրին նույնպես վերջին անգամ է գնացել տատիկին տեսնելու, բայց չի հասցրել։ Նա հասել է Եղիսաբեթ II-ի կալվածք, բայց արդեն ուշ էր։ Թագուհու մահից մեկ օր անց արքայազն Ուիլյամն իր կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ եւ արքայազն Հարրին՝ Մեգան Մարքլի հետ պատվել են նրան՝ ծաղիկներ դնելով Վինձորի ամրոցի դարպասների մոտ։ Ողբերգական դեպքը վերջին տարիներին առաջին անգամ համախմբեց նրանց։

royal f.jpg (53 KB)

Դուքսերը ողջունել են ամրոցի մոտ հավաքված մարդկանց ու պատասխանել լրագրողների հարցերին։ Արքայազն Հարին The Sun-ին մեկնաբանել է թագուհու մահից հետո իր զգացմունքները։ «Առանց նրա այս տեղը դատարկ է: Մենք զգում ենք նրա ներկայությունն ամենուր»,- խոստովանել է Հարրին։

Մեծ Բրիտանիայում այժմ 10-օրյա ազգային սուգ է հայտարարել։ Հայտնի է դարձել, որ հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում սեպտեմբերի 19-ին։ Եղիսաբեթ II-ի ավագ որդին՝ Չարլզ III թագավորը, դարձավ Միացյալ Թագավորության նոր միապետը։



© NEWS.am STYLE