«Մարդկանց սերը չի հետաքրքրում․․․»․ Սարգիս Գրիգորյան  

22:35   12 սեպտեմբերի, 2022

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Մարդկանց սերը չի հետաքրքրում: Որ հարցնես ի՞նչն է կարևոր կասեն սերը, բայց դա միայն խոսքեր են: Բամբասանքներ, ողբերգություններ, հայհոյանքներ, սուտ, անգրագիտություն` ահա մեզ հետաքրքրող արժեքները: Ցավով եմ ասում դա, բայց փաստը մնում է փաստ: Եթե կարող եմ իմ օրինակով մի փոքր իրավիճակը փոխել, ապա ես պատրաստ եմ», - հրապարակումը մեկնաբանել է Սարգիս Գրիգորյանը:

304857835_149679981078931_4502713221158599757_n.jpg (117 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիսը պատկերված էր կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ «Կարճ ու կոնկրետ՝ սիրում եմ քեզ», - հրապարակումը մեկնաբանել էր  Սարգիսը։



© NEWS.am STYLE