Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատերեր են դարձել

16:24   12 սեպտեմբերի, 2022

Եղիսաբեթ II թագուհու մահվան օրն արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատերեր են դարձել։ Այս մասին հայտնում է DailyStar-ը։

Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը ժառանգել են Քորնուոլի դուքսի եւ դքսուհու տիտղոսները, որից հետո Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը որդուն հռչակեց Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ Ուելսի արքայադուստր։ Հաղորդվում է, որ եթե նախկինում արքայազն Ուիլյամի կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ, ապա նոր տիտղոսներ ստանալուց հետո այն կազմել է ավելի քան 1,1 միլիարդ ֆունտ։

 Նոր տիտղոսների ավելացումը նշանակում է, որ Ուիլյամն ու Քեյթը կժառանգեն հսկայական հողեր, անտառներ, գետեր եւ այլ ակտիվներ: Ըստ աղբյորների՝ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը ունեն մոտ 128,000 ակր հող Անգլիայի եւ Ուելսի 20 շրջաններում, որոնցից մի քանիսը ներառում է նաեւ Դարթմուր ազգային պարկը։



© NEWS.am STYLE