Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին խոստացել է դատի տալ Քրիս Ջեններին

20:03   12 սեպտեմբերի, 2022

Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդը՝ ռեփեր Ռեյ Ջեյը մանրամասն պատմել է, թե ինչպես է հայտնվել մոդելի հետ էրոտիկ տեսահոլովակը։ Նա այդ մասին գրառում է կատարել Instagram-ում։

Ռեյի խոսքով՝ ամեն ինչում մեղավոր է իր նախկին սիրելին եւ հավելել, որ այս պոռնո տեսանյութը պատահաբար չի հայտնվել ցանցում։ Ռեփերը պնդում է, որ Քրիս Ջենները PR արշավ է մշակել, որպեսզի ավելի շատ հեռուստադիտողներ դիտեն Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի շոուն։ Նա նախապես ռեփերին խնդրել է պայմանագիր ստորագրել եւ հետեւել հրահանգներին: Զույգը նկարահանել է սեքս-տեսագրության երեք տարբերակ, որպեսզի ընտրի, թե Ջենների դուստրը որտեղ է ավելի գեղեցիկ։

kimmm.jpg (61 KB)

Ռեփերը Քրիս Ջեններին մեղադրել է նաեւ ստելու եւ ռասիզմի մեջ՝ հայտարարելով, որ նա ցանկանում է «թաղել» նրան։ Նա խոստացել է դատի տալ նրան զրպարտության համար։

«Այն, ինչ դուք փորձում եք անել ինձ հետ, գրեթե անմարդկային է։ Դա ուղղակի ռասիզմ է: Սխալ է ինչ-որ մեկի հետ նման կերպ վարվելը։ Դուք կարծում եք, որ կարող եք պարզապես խաբել մարդկանց եւ ձեր կյանքի մնացած օրերը հանգիստ ապրել: Ձեր երկրպագուները հավատում են ձեր ազնվությանն ու անկեղծությանը, բայց այդ ամենը ֆեյք է, եւ ձեր արցունքները կեղծ են: Ես խաղում էի իմ դերը, մինչեւ չսկսեցիր անել այս ամենը», - ասել է Ռեյ Ջեյը:

 



© NEWS.am STYLE