Կլավա Կոկան դատախազության հետ սկանդալից հետո փոխել է իր հիթի տեքստը

23:11   12 սեպտեմբերի, 2022

Մոսկովյան եկեղեցու ֆոնին անպարկեշտ արտահայտություններ պարունակող երգի կատարման համար սկանդալից հետո ռուս երգչուհի Կլավա Կոկան փոխել է իր՝ «Пьяную домой» հիթի տեքստը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ դատախազությունը ստուգելու է արտիստուհուն։

Ըստ ամենայնի, հետագա անախորժություններից խուսափելու համար Կլավա Կոկան որոշել է «հարբած» բառը փոխարինել «զվարճալի» բառով։

«Забери веселую домой…», - սկսել է նա երգել, բայց սկսել է ծիծաղել եւ չի կարողացել հանգիստ կատարել հիթը:

Համերգից հրապարակված տեսանյութին կից մեկնաբանություններում ունկնդիրները չեն գնահատել փոխված երգը։

Հիշեցնենք, որ երգչուհու ներկայացուցիչն ասել էր, որ ինքը չի լսել դատախազության՝ Կլավա Կոկայի աշխատանքի ստուգման մասին եւ դա անվանել էր անհեթեթություն։



© NEWS.am STYLE