Մահացել է ֆրանսիացի լեգենդար ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը

14:13   13 սեպտեմբերի, 2022

92 տարեկանում մահացել է ֆրանսիացի ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Ժան-Լյուկ Գոդար, հայտնում է Liberation-ը՝  վկայակչելով հարազատներին:

Ժան-Լյուկ Գոդարը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 3-ին Փարիզում՝ բժիշկ հոր եւ բանկիր մոր ընտանիքում։

1960 թվականին ռեժիսորը ներկայացրել է իր առաջին «Առանց շունչը» գեղարվեստական ​​ֆիլմը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի եւ Ջին Սեբերգի մասնակցությամբ։ Ֆիլմը յուրահատուկ էր նրանով, որ Գոդարը սցենարը ներկայացրել էր դեռեւս նկարահանումից առաջ, իսկ նկարահանման հրապարակում դերասանները կարող էին փոխել երկխոսություններ:

Գոդարի կատարած աշխատանքը նպաստել է համաշխարհային կինոյի զարգացմանը: Նրա աշխատանքները, ընդհանուր առմամբ, ներառուկմ են 130 ֆիլմ, որոնցից են «Արհամարհանքը» (1963 թ.), «Օտարների բանդան» (1964 թ.), «Խելագար Պիեռոն» (1965 թ.) եւ շատ ուրիշ ֆիլմեր։



© NEWS.am STYLE