«2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ». Նազենի Հովհաննիսյանի անդրադարձը ռազմական գործողություններին

14:39   13 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով երկրի հարավային շրջաններում տիրող իրավիճակին:

Հրապարակված լուսանկարում, որը պատկերում է Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը, նշված են սահմանային այն հատվածները որտեղ մարտեր են ընթանում: «.....2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ՝ ոգով, հոգով, զենքի բացակայությամբ, գոյություն չունեցող «խաղաղության» քարոզով ու արժանապատվությունն իսպառ տրորելով: Թշնամին ռեւանշիզմի իրավունք ունի, իսկ հայը՝ իր ԵՐԿԻՐԸ պաշտպանելու իրավունք՝ չունի: Արծրունը չի՞ գրել, որ հաղթում ենք... դեռ կոչ չե՞ն արել տանն ով ինչ կասկա ունի վերցնի գնա.. Հիմա հիմնադրամ կ՞ա , ներսի ու դրսի հայերը էլ ո՞նց հավատան.. էն զինվորների մայրերը ի՞նչ լինեն... էս ոնց քանդեցիք ախր, Աստծո անեծքը ձեզ վրա ու ձեր սերնդների: Երիցս !!!!», - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:



© NEWS.am STYLE