Լոս Անջելեսում հրազենային կրակոցից են մահացել է ռեփ կատարող PnB Rock-ը

16:17   13 սեպտեմբերի, 2022

Լոս Անջելեսում հրաձգության հետեւանքով մահացել է 30-ամյա ամերիկացի ռեփ կատարող Ռաքիմ Ալենը, ով հայտնի է PnB Rock անվանմամբ:, հայտնում է New York Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, երբ ռեփ կատարողն իր սիրելիի հետ արագ սննդի կետում է եղել: Զինված տղամարդը մտել է տարածք եւ սկսել պահանջել, որ հաստատության աշխատակիցներն իրեն սնունդ տան։ Այնուհետեւ հարձակվել է արտիոտի վրա, փորձել խլել նրա զարդերը եւ կրակել նրան։

PnB Rock-ին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կրակոցից կես ժամ անց արձանագրվել է նրա մահը:

Կապիտան Քելլի Մունիզն ասել է, որ կրակելուց հետո տղամարդը դուրս է վազել, նստել մեքենան եւ հեռացել. իրավապահ մարմինները սկսել են որոնումներ իրականացնել: Ենթադրվում է, որ զինված հարձակում տեղի է ունեցել ռեփ կատարողին թալանելու նպատակով, քանի որ ողբերգական դեպքից ոչ շատ շուտ PnB Rock-ի սիրելին սոցցանցերում հրապարակում է արել՝ նշելով իրենց գտնվելու վայրը:

Ռեփ կատարողը լայն ժողովրդականություն է ձեռք բերել 2016 թվականին թողարկված Selfish սինգլից հետո։ Երգը, ԱՄՆ-ի Billboard Hot 100-ում, զբաղեցրել է 51-րդ տեղը։



© NEWS.am STYLE