«Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է․ արդյոք մարդիկ կխոսե՞ն այդ մասին»․ ամերիկյան Fox 11 ալիքի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանի գրառումը

21:04   13 սեպտեմբերի, 2022

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։ Հաղորդավարուհին ամերիկյան եթերում խոսել է սահմանային իրավիճակի մասին, եւ իր ինստագրամյան էջում կիսվել գրառմամբ․

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

«Այն զգացողությունները, որոնք ունեի 2020-ին, վերադառնում են։ Արթնանալով վախենում էի վերցնել հեռախոսս ու տեսնել, թե ինչ է կատարվում․․․ Չեմ ցանկանում կրկին հայտնվել այդ խավարի մեջ։ Մեզանից ոչ ոք չի ցանկանում։ Դրա մասին միտքն անգամ ֆիզիկական ցավ է պատճառում։ Ինձ միայն հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ ակտիվ կլինե՞ն, կբարձրացնե՞ն իրենց ձայնը, ինչպես անում էին վերջին միջազգային պատմությունների դեպքում։ Կխոսե՞ն, արդյոք, դրա մասին, կմտահոգվե՞ն, կկիսվե՞ն, կտարածե՞ն, կամ, գոնե, մի հեշթեգ կօգտագործե՞ն այդ թեմայով, թե՞ մենք կրկին միայնակ ենք մնալու։ Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:



© NEWS.am STYLE