«Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան հետաձգվում է

15:45   14 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնել է «Դեմք շոու» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում նկարահանված «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան հետաձգելու մասին:

300439974_428145875859525_2081453380424578960_n.jpg (206 KB)

Ռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է կազմակերպության տարածած հայտարարությամբ որում գրված է. «Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրությունները անորոշ ժամանակով հետաձգվում են:

Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն եւ օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր News.am Style-ը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր սեպտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 49 զոհի մասին:



© NEWS.am STYLE