«Ադրբեջանը հարձակում է սկսել իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա». Մալենան՝ Սյունիքում առկա իրավիճակի վերաբերյալ

18:23   14 սեպտեմբերի, 2022

Մանկական Եվրատեսիլի հաղթող, երգչուհի Մալենան իր ինստագրամյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության հարավային  սահմաններին տիրող իրավիճակին՝ հրապարակելով ՀՀ եռագույնը:

306486872_817424832606368_1592189059704614006_n.jpg (79 KB)

«Ադրբեջանը հարձակում է սկսել իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա` թիրախավորելով նաեւ քաղաքացիական անձանց։ Խոսեք եւ աղոթեք Հայաստանի համար»,- եռագույնին կից գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE