«Խնդրում ենք օգնել աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որոնք վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը»․ System of A Down

23:39   14 սեպտեմբերի, 2022

Ամերիկյան System of A Down ռոք խումբն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով տարածել այն։

«2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին ադրբեջանական զորքերը, կոռուպցիոն նավթա-օլիգարխիկ ղեկավար Ալիեւի ղեկավարությամբ, հարձակում են սկսել Հայաստանի արեւելյան սահմանի ողջ  երկայնքով ՝  ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները եւ տները։ Նրանք նպատակ ունեն ահաբեկել հայերին եւ ավելի շատ զիջումներ կորզել՝ տարածաշրջանում եզակի դեմոկրատ պետություններից մեկում իշխանափոխության հասնելով։ Այս ամենը երկու տարի հետո այն բանից, երբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի վրա՝ փորձելով մաքրել տարածքը հայերից։ Նրանց համարձակության հիմքում ԵՄ-ի կախվածությունն էր ադրբեջանական վառելիքից եւ տարածաշրջանում ՌԴ գերիշխանության թուլացումը։

Որպես խումբ մենք միշտ առավելագույնն ենք արել ժամանց ապահովելու եւ տեղեկատվություն տարածելու համար։ Մենք ունենք ընտանիքի անդամներ եւ ընկերներ, որոնք այժմ վտանգված են Հայաստանում եւ մտահոգված ենք մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությամբ։ Ի տարբերություն ուկրաինական պատերազմի թշնամին Ռուսաստանը չէ եւ արեւմտյան մամուլը դանդաղկոտ է, նույնիսկ սխալական քանի որ երկու կողմերին հավասար է դիտարկում եւ հարձակումը ներկայացնում է որպես սահմանային բախում, մինչդեռ դա արյունալի հարձակում է Հայաստանի սուվերոն տարածքի վրա։ Խնդրում ենք օգնել՝ աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որոնք վայելում են մեր ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը»,- գրված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE