Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է մենահամերգը Բաքվում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով

13:59   15 սեպտեմբերի, 2022

Ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը, ով դեկտեմբերի 10-ին մենահամերգ էր նախատեսել Բաքվում, չեղարկել է իր ելույթը։

307116333_775355497035769_8273990446182762274_n.jpg (147 KB)

«Որոշել ենք չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը։ Ցանկացած երկիր, որն ինքն իրեն ագրեսիա է թույլ տալիս այլ պետության դեմ, իմ համերգների համար հարմար վայր չէ»,- գրել է արտիստը։

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Մաքս Բարսկիխը ակտիվորեն խոսել է Ռուսաստանի ու ռուսների դեմ, ինչպես նաեւ հայտարարել, որ այլեւս ռուսերեն չի խոսելու։



© NEWS.am STYLE