«Թուրքիան եւ Ադրբեջանը ղեկավարվում են քրիստոնյաների նկատմամբ ատելություն տածող դեսպոտների կողմից». Ջոն Դոլմայան

14:23   15 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի թմկահար Ջոն Դոլմայանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել՝ ի պաշտպանություն Հայաստանի:

306536136_528789992385830_2870529677523592294_n.jpg (179 KB)

«Կարծում եմ պետք է բնական գազի կամ նավթի հորատում իրականացնենք: Մեր կրոնական համոզմունքների եւ ազգային պատկանելության համար մշտապես հարձակման ենք ենթարկվել թուրքերի եւ իրենց խամաճիկ Ադրբեջանի կողմից: Երկու պետություններն էլ ղեկավարվում են դեսպոտների կողմից, որոնք ատելություն են տածում քրիստոնյաների նկատմամբ», - լուսանկարին կից գրել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE