Հայտնի է դարձել Վիկտոր Պելեւինի նոր գրքի անվանումն ու թողարկման ամսաթիվը

17:49   15 սեպտեմբերի, 2022

Հայտնի է ռուս գրող Վիկտոր Պելեւինի անվանումն ու թողարկման ամսաթիվը, հայտնում է Eksmo հրատարակչության տելեգրամյան ալիքը:

Վեպը կկոչվի «ԿԳԲՏ+» եւ ՌԴ բոլոր գրախանութներում վաճառքի կհանվի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:22-ին։ Այն հասանելի կլինի նաեւ էլեկտրոնային եւ աուդիո ձեւաչափով՝ ռուս աստղերի ձայներով։

Տեկեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ վեպը «մութ ժամանակներում ճանապարհ ընտրելու մասին է»: Այստեղ նշվում է, որ գիրքը հաճելի ժամանցից բացի կծանոթացնի հնագույն հոգեկան տեխնիկայի հետ, որը կօգնի գոյատեւել մեր դարաշրջանում՝ նվազագույն վնաս հասցնելով առողջությանն ու հոգեկան աշխարհին:



© NEWS.am STYLE