«Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արձագանքը՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային

20:16   15 սեպտեմբերի, 2022

Աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։ Լիբանանահայ դիզայները կոչ է արել «կանգնել Հայաստանի կողքին» եւ հրապարակմանը կից գրել է․

«Հրադադարի պայմանավորվածությամբ դադարել են հայ-ադրբեջանական սահմանին երկօրյա հզոր գնդակոծությունները։ Ռազմական ուժգին գործողությունների հետեւանքով 105 հայ զինվոր է զոհվել։ Վերջին տասնամյակների ընթացքում ադրբեջանական ագրեսիայի կիզակետում Լեռնային Ղարաբաղն էր, այժմ վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KRIKOR JABOTIAN (@krikorjabotian)

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE