«Ես իմ պարտքն եմ համարում, յուրաքանչյուր հնարավորության դեպքում, ներկայացնել իմ երկրի մշակույթը». Միքայել Ոսկանյանը Բեռլինում կայանալիք իր ելույթի մասին

21:35   15 սեպտեմբերի, 2022

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը, ով այժմ գտնվում է Բեռլինում՝ ելույթ ունենալու Համբոլտ ֆորում թանգարանում, ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ խոսելով իր ելույթի մասին:

View this post on Instagram

A post shared by Miqayel Voskanyan (@miqayel.voskanyan)

«Այս ծանր ժամանակներում, երբ իմ հայրենիքը լայնամասշտաբ պատերազմի միջով է անցնում, ես այստեղ եմ՝ Բեռլինում՝ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին ելույթ ունենալու նպատակով: Այս ելույթն ինձ համար չափազանց կարեւոր էր, քանի որ սա իմ նոր անհատական նախագծի մեկնարկն է եւ հայկական երաժշտության մասին կատարողական դասախոսություն է ներառում:

Որպես իմ մշակույթի ներկայացուցիչ եւ արվեստագետ, ես իմ պարտքն եմ համարում, յուրաքանչյուր հնարավորության դեպքում, ներկայացնել իմ երկրի մշակույթը՝ աշխարհի ցանկացած անկյունում, ինչը ես կանեմ Բեռլինի մշակութային շաբաթվա ընթացքում կայանալիք իմ ելույթով:

Ելույթը կկայանա Համբոլտ ֆորում թանգարանում, սակայն սիրտս ու հոգիս այս պահին Հայաստանում են»,- գրել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE