«Վամպիրի օրագրեր»-ից Րաֆֆի Բարսումյանը Սյունիքում ընթացող մարտերի վերաբերյալ հրապարակմամբ է կիսվել (ֆոտո)

22:41   15 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ դերասան, «Վամպիրի օրագրեր»-ը սերիալի դերակատարներից Րաֆֆի Բարսումյանն իր ինստագրամյան էջում կիսվել է Հայաստանում ընթացող պատերազմի մասին հրապարակմամբ:

306561739_653737155906337_7564780663128309914_n.jpg (85 KB)

«2020 թվականին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ շարունակվող սրացումներով: Քարտեզները ցույց են տալիս, թե որ հատվածներից են տեղի ունենում հարձակումները: Քաղաքացիների տարածած լուսանկարները ցույց են տալիս բնակելի թաղամասերին եւ տներին հասցված վնասները: Հայերը բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի մասին, հատկապես աճող պանթուրքիստական եւ ադրբեջանական ազգայնականության ու ֆաշիզմի լույսի ներքո։ Մարդիկ պետք է ուժեղացնեն հայկական ձայնն ու աջակցություն ցույց տան»- գրված է հրապարակմանը կից, որում ներկայացված են մի շարք քարտեզներ եւ ավերածությունները ներկայացնող լուսանկարներ՝ աջակցության ճանապարհներ ցույց տալով:

View this post on Instagram

A post shared by Full Potential (@full__potential)

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին:



© NEWS.am STYLE