Տաղանդներ ենք փնտրում. Ամանորյա հրեշտակներ Անժելա Զաքարյանից

17:14   29 նոյեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացել է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Ահա հերթական նամակը.

«Բարև Ձեզ: Ես Զաքարյան Անժելան եմ: 20 տարեկան եմ: Ավարտել եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Բացի հագուստ մոդելավորելուց, զբաղվում եմ տարբեր Hand-Made իրեր պատրաստելով: Վերջերս տեսա Ձեր «Տաղանդներ ենք փնտրում» խորագիրը: Այն ինձ շատ հետաքրքրեց եւ որոշեցի մասնակցել: Ձեզ եմ ուղարկում իմ վերջին գործերից՝ Ամանորյա հրեշտակների հավաքածուն…»:



© NEWS.am STYLE