«...Կործանում են ազգս եւ փորձում բնաջնջել մի ամբողջ սերունդ»․ Նաիրա Մովսիսյան

11:11   16 սեպտեմբերի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող պատերազմին, հայրենիքը ստիպված լքող մարդկանց եւ հայերի համախմբվելուն։

307251025_413288147397706_3654980243175972392_n.jpg (166 KB)

«Երբ 2018թ․-ին իմ ելույթներից մեկից հետո ազգս կանգնեց իրնձ ասեց դավաճան ու էլ չասեմ ինչեր՝ առանց հասկանալու միտքը․․․ ցավալի է, բայց, եթե այսպես մնա կքոչենք բոլորս․․․ ու սարսափելի ա․․․ ուրախությունից չէ, որ մարդը լքում է տունը եւ պանդուխտ դառնում․․․ ավելի սահմռկեցուցիչ է եւ մեծ դառնություն սեփական հողում դառնալ ուրիշի ստրուկն ու ենթարկվողը։ Եվ փառք Աստծո, թե ես, թե իմ շատ կոլեգաներ միինչ այսօր կանգնած ենք հայրենիքի կողքին՝ Հայաստան, Արցախ։ Աստված տվել է մեզ մի լավ բան՝ թասիբ։ Մի բուռ դառնանք, որ չլքենք մենք, այլ մեզ լքեն թուրքանման տականքները, որոնք կործանում են ազգս եւ փորձում բնաջնջել մի ամբողջ սերունդ։ Չի ստացվի։ Մենք ավելի քան զորեղ ենք։ Ես հավատում եմ», - գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE