«Ադրբեջանցի զինվորները սպանում են անմեղ մարդկանց․․․  սրա մասին պետք է աշխարհն իմանա»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան (վիդեո)

12:41   16 սեպտեմբերի, 2022

Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադաձրել է Հայաստանի հարավային շրջանների վրա Ադրբեջանի հարձակման, խաղաղ բնակչությանը սպանելու, դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները թիրախավորելու մասին։

View this post on Instagram

A post shared by Kev Orkian (@realkevorkian)

«Մի քանի օր առաջ հրապարակել էի իմ առաջին տեսանյութը՝ Ադրբեջանի բարբարոս պահվածքի մասին։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ ստացել եմ մեծ սեր եւ աջակցություն ամբողջ աշխարհից: Բայց նույնքան էլ շատ ատելություն եմ ստացել ամբողջ աշխարհում բնակվող այն մարդկանց կողմից, ովքեր համաձայն չեն իմ ասածի հետ: Բայց փաստը մնում է փաստ։ Ադրբեջանցի զինվորները սպանում են անմեղ մարդկանց` պարզապես նրանց հողը զավթելու համար: Հիմա արթնացեք եւ վայելեք սուրճի բույրը։ Այս դարում այլեւս չպետք է նման խայտառակություն տեղի ունենա։ Բայց Ադրբեջանն այսօր դա անում է։ Նրանք ոչ միայն թիրախ են դարձնում անմեղ մարդկանց, այլեւ թիրախավորում են դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները եւ սպանում մարդկանց: Իսկապե՞ս: Եվ ոչ մի լրատվամիջոց այս մասին չի խոսում։ Ոչ մեկ։ Ուրեմն, ես եմ պատրաստվում խոսել դրա մասին: Այլեւս լուռ չեմ մնալու։ Ես պատրաստվում եմ խոսել այն խնդիրների մասին, որոնք տեղի են ունենում եւ այն փաստի մասին, որ հայերին սպանում են` անմեղ հայերին։ Եվ այս ամենն արվում է հող զավթելու համար... Մարդիկ, ովքեր սա բարբարոսություն են համարում, պետք է խոսեն, տարածեն այս մասին, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում. բավական է արդեն», - վրդովված ասում է Գեւ Օրկյանը։



© NEWS.am STYLE