«Ադրբեջանցիները ոչ միայն ագրեսոր են, նաեւ ապրում են մի հողի վրա, որը պատմականորեն իրենց չի պատկանում»․ Մարկո Խան

15:12   16 սեպտեմբերի, 2022

Ամերիկահայ դերասան Մարկո Խանը, որը հայտնի է հոլիվուդյան մի շարք ֆիլմերում իր մասնակցությամբ, ինստագրամյան իր էջում հրապարակել է Հայաստանին սատարող երկրների ցանկն ու տեղեկացրել, թե ինչու է անհրաժեշտ աջակցել իր հայրենիքին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marco Khan (@khanmarco61)

«Աշխարհը պետք է կանգնի Հայաստանի կողքին։ Ինչո՞ւ, քանի որ ադրբեջանցիներնը ոչ միայն ագրեսոր են, նաեւ ապրում են մի հողի վրա, որը պատմականորեն իրենց չի պատկանում։ Նավթից ստացած գումարներով նրանք փորձում են ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունն ու այնպես վերաշարադրել իրենց պատմությունը, իբրեւ թե իրենց քոչվոր ցեղերը  բնակվել են հայկական հողերում։ Ստուգեք հին քարտեզներն ու պատմության գրքերը։ Հազարավոր քարտեզներ կան, որոնք պատմում են հայերի, հույների, հռոմեացիների, պարսիկների ու ռուսների մասին, բայց գուշակեք՝ ի՞նչ՝ ոչ մի վկայություն ադրբեջանցիների մասին»,-գրել է դերասանը։



© NEWS.am STYLE