«Գիտե՞ք, թե Հայաստանը որքան տաղանդավոր մարդ է տվել մեր մոլորակին, որոնք դեպի լավն են փոխել են այս աշխարհը»․ Ժաննա Լեւինա

17:27   16 սեպտեմբերի, 2022

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային սրմանը եւ խիստ անհանգստացած է ամուսնու հայրենիքի, ինչպես նաեւ հայ ժողովրդի համար: Իր ինստագրամյան էջում Ժաննան լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է աշխարը դեպի լավը փոխած մեծանուն հայերի մասին։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

«Հայաստանը փոքր երկիր է, բայց մեծ սրտով։ Երկիրը համեստ է, բայց հարուստ տաղանդավոր մարդկանցով։ Գիտե՞ք, թե Հայաստանը որքան տաղանդավոր մարդ է տվել մեր մոլորակին, որոնք փոխել են այս աշխարհը դեպի լավը։ Ես կսկսեմ ցուցակը, իսկ դուք շարունակեք։ Խնդրեմ․ Շառլ Ազնավուր, Իվան Այվազովսկի, Արամ Խաչատրյան, Միշել Լեգրան, Առնո Բաբաջանյան, Ֆրունզե Մկրտչան, Արմեն Ջիրգախանյան, Միքայել Թարիվերդիեւ, Եվգենի Վախթանգով, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարով, Շեր, Անդրե Աղասի, Գարրի Կասպարով, Յուրի Ջորկաեֆ, Հենրիխ Մխիթարյան եւ ......», - գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE