Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Բաքվում համերգի չեղարկումից հետո Մաքս Բարսկիխին ստախոս են անվանել

09:11   17 սեպտեմբերի, 2022

Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխին ստախոս են անվանել այն բանից հետո, երբ սոցցանցերում գրառում է կատարել, որում երաժիշտը հայտնել է, որ որոշել է չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը՝ Հայաստանի հետ ռազմական հակամարտության պատճառով, գրում է Medialeaks-ը։

«Որոշել ենք չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը։ Ցանկացած երկիր, որն ինքն իրեն ագրեսիա է թույլ տալիս այլ պետության դեմ, իմ համերգների համար հարմար վայր չէ»,- գրել է արտիստը։

307116333_775355497035769_8273990446182762274_n.jpg (93 KB)

Սակայն Ադրբեջանում երգչի համերգը կազմակերպած ընկերությունը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ մինչ երգչի հրապարակումը փակել է միջոցառման տոմսերի վաճառքը։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ որոշել են դադարեցնել տոմսերի վաճառքը Բարսկիխի՝ Հայաստանին աջակցող գրառման պատճառով։



© NEWS.am STYLE