Գալկինը ճանաչվել է օտարերկրյա գործակալ

10:17   17 սեպտեմբերի, 2022

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը արտիստ Մաքսիմ Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների դերում հանդես եկող ֆիզիկական անձանց ցուցակում։ Այս մասին հայտնի է դարձել ռեեստրի տվյալներից:

Փաստաթղթում նշվում է, որ Գալկինը սեպտեմբերի 16-ին հայտնվել է ցուցակում՝ «քաղաքական գործունեություն ծավալելու համար»։

Ավելի վաղ դաշնային հարկային ծառայությունը լուծարել էր «МГ Лаб» գովազդային գործակալությունը։ Ըստ kp.ru-ի՝ 2021 թվականին կատակերգուի ընկերությունը սկսել է վնասներ կրել՝ ընկերությունը կորցրել է մոտ 2,2 միլիոն ռուբլի։ Այս տարվա մայիսին նա դիմում է ներկայացրել Իսրայելի հարկային գրասենյակ՝ գործակալությունը լուծարելու խնդրանքով։ Գործի՝ երեք ամիս քննարկումից հետո Դաշնային հարկային ծառայությունը փակել է շոումենի բիզնեսը։

Մինչ այս, հասարակական գործիչները Գլխավոր դատախազությանը խնդրել էին ստուգել շոումեն Մաքսիմ Գալկինի միջոցների հավաքագրումը ուկրաինացի փախստականներին օգնելու հիմնադրամի համար։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ РИА «Новости»



© NEWS.am STYLE