«Ոչ մի պարտություն ճակատագրական չէ: Ճակատագրական է պայքարի ոգու բացակայությունը»․ Ռուբեն Մխիթարյան

11:00   17 սեպտեմբերի, 2022

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել։

«Ով էլ, որ դառնա ժողովրդի ներքին թուրքի դեմ առաջնորդող անձը պետք է հիշի հետևյալը: Երբեք իր խոսույթի մեջ չպետք է առանձնացնի պետության խնդիրները «մերի ու ձերի», նախկինի ու ներկայի: Չպետք է ասի՝ մենք չենք պարտվել, պարտվել է «էս ինչը»:

Պիտի առանց կաշկանդվելու ասի. ամեն ինչին տեր ենք, պարտությանն էլ, ճգնաժամին էլ, պառակտվածությանն էլ, ամեն ինչին, ինչ կապ ունի պետության եւ ազգի անցյալի, ներկայի ու ապագայի հետ․ տեր ենք։

Ոչ մի պարտություն ճակատագրական չէ: Ճակատագրական է պայքարի ոգու բացակայությունը», - գրել է նա։



© NEWS.am STYLE