Մարգարիտա Պոզոյանը, Անդրեյ Դավիդյանը եւ ուրիշներ` «Ձայն» նախագծի մասնակից Արծվիկ Հարությունյանի մենահամերգին

16:14   29 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 28-ին Gayane’s ռեստորանում Ալեքսեյ Բատիչենկոյի ղեկավարությամբ Արծվիկ & Jazz Parking Band-ի մենահամերգը շռնդալից հաջողություն է ունեցել:


Ոչ մի ազատ սեղան, ոչ մի ազատ աստիճան շքեղ սանդղավանդակին չի եղել, սակայն տիրել է իսկական հայկական հյուրասիրությամբ տաք եւ ընտանեկան մթնոլորտ: Ռեստորանի ոչ մեծ եւ հարմարավետ տարածքը լի է եղել աստվածատուր տաղանդով երգչուհու էներգետիկայով:

Զարմանալի է, որ Արծվիկը, չունենալով երաժշտական կրթություն, նյութը փոխանցում է հմուտ երաժշտի նման:

Օժտված նրբաճաշակությամբ, չափի զգացումով եւ հիանալի ձայնային տվյալներով՝ երգչուհին համերգին հրաշալի հյուրերի էր հրավիրել. «Ձայն» նախագծի հաղթող եւ իր մտերիմ ընկերուհի Մարգարիտա Պոզոյանին, լեգենդար երաժիշտ, Մոսկվայի ռոք-շարժման առաջին ալիքի մասնակից Անդրեյ Դավիդյանին եւ երիտասարդ, բայց շատ տաղանդավոր, «Մոսկվայի վրացի» Նոդար Ռեւիային:



© NEWS.am STYLE