Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը չեն մասնակցի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ կազմակերպված ընդունելությանը

10:17   18 սեպտեմբերի, 2022

Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին։ Նա 96 տարեկան էր։ Թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։ Այժմ հազարավոր մարդիկ են այցելում Վեսթմինսթերյան պալատ՝ նրան հրաժեշտ տալու համար։ Թվում էր, թե թագավորական ընտանիքը մոռացել էր Մեգան Մարքլի հանդեպ նախկինում ունեցած բոլոր դժգոհությունները, բայց պարզվել է, որ այդպես չէ։ Հայտնի է դարձել, որ թագուհու մահվան կապակցությամբ արքայական ծեսերից մեկին արքայազն Հարին եւ նրա կինը ներկա չեն լինի։

Ինչպես նշում է Telegraph հրատարակությունը, դուքսերին Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ ընդունելության չեն հրավիրել։ Ի սկզբանե Հարրին եւ Մեգանը պետք է ներկա լինեին այնտեղ, բայց հետո թագավորական օգնականները նրանց հայտնել են, որ այդ ընդունելությունը միայն ընտանիքի աշխատող անդամների համար է։  

«Նրանք շփոթված են եւ չեն հասկանում՝ պետք է ներկա գտնվեն, թե ոչ», - ասել է աղբյուրը: Ինչպես բացատրել է փորձագետը, քանի որ Հարրին եւ Մեգանը հրաժարվել են դուքսերի իրենց պարտականություններից, նրանցից չի պահանջվում հետեւել արարողակարգին եւ մասնակցել այդ ընդունելությանը։ Բայց մենք չենք զարմանա, եթե զույգը դեռ հայտնվի հանդիպմանը։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ Kirsty O’Connor — WPA Pool/Getty Images



© NEWS.am STYLE