«Դադարենք ներքին պառակտումը, առանց այն էլ՝ վաղուց պառակտել են մեզ, դադարենք նվաստացնել միմյանց ու դրանով ուրախացնել թշնամուն»․ Արմինկա

11:25   18 սեպտեմբերի, 2022

Երգչուհի Արմինկան «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ սահմանի երկայնքով ընթացող պատերազմին։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

«5-րդ օրն է՝ լուռ հետևում եմ… Հետևում եմ լուրերին, մեծ քանակի ինֆորմացիա տարածող ամենատարբեր էջերի…

Ինֆորմացիոն գերառատության մեջ դժվար է ֆիլտրել այն, ինչը գոնե մասամբ համապատսխանում է իրականությանը:

Կա մի անհերքելի փաստ միայն. ադրբեջանը կրկին սկսել է լայնածավալ պատերազմ ՀՀ սահմանի եզրագծով!

Էստեղ խոսքերս ավարտվում են…

Իսկ իրականում էնքան ասելիք կա, որ խեղդում է կոկորդս:

Բայց հիմա դրա ժամանակը չի:

Ամենքս պիտի զբաղվենք մի բանով հիմա՝լինենք զգոն ու սթափ, զգացմունքը փոխարինենք գիտակցությամբ, եթե օգնել չենք կարող,ապա գոնե չխանգարենք, չմուրանք օտար հայտնիների ուշադրությունն ու աջակցությունը(չկրկնենք 2020-ի սխալները):

Միևնույն է՝ անգամ նրանց մի գրառումը բխում է իրե՛նց իսկ անձնական շահերից:

Ու վերջապե՜ս՝դադարենք այս ներքին պառակտումը, առանց այն էլ՝վաղուց պառակտել են մեզ, դադարենք նվաստացնել միմյանց ու դրանով ուրախացնել թշնամուն, ու, վերջապես, դադարենք այսչափ ատելություն սփռել մեր շուրջը, ու մի կողմ դնենք մեր սեփական ԵՍ-ը:

Մեծամասնությունը զբաղված է սեփական ես-ի ու էգոյի բավարարմամբ…

Եկեք շա՜տ աղոթենք, շա՜տ, գտնենք մեր ներքին խաղաղությունն՝այս հրեշավոր իրականության մեջ, սիրենք ու ընդունենք միմյանց:

Մենք բոլորս տարբեր ենք, բայց բոլորս ունենք միևնույն երազանքն ու հույսը՝ Ազատ, Անկախ, Խաղաղ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ։ Իմ Սերն ու Աղոթքները իմ երկրի ու իմ ժողովրդի հետ են միշտ», - գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE