Քեմերոն Դիասը ութ տարի անց վերադառնում է կինո

16:25   18 սեպտեմբերի, 2022

Այս ամառ ԶԼՄ-ները քննարկում էին, որ ութը տարվա դադարից հետո Քեմերոն Դիասը պատրաստ է վերադառնալ մեծ էկրաններ։ Երկրպագուները թերահավատորեն էին վերաբերում նման լուրերին, բայց հոգու խորքում նրանք հույս ունեին, որ դեռ կարող են տեսնել իրենց սիրելի դերասանուհուն նոր ֆիլմերում։ Եվ վերջապես Քեմերոնն ինքը հաստատեց դա։

50-ամյա դերասանուհին հայտարարել է, որ ստացել է գլխավոր դերը Netflix-ի «Back In Action» մարտաֆիլմում, որի ռեժիսորը Սեթ Գորդոնն է: Քեմերոն Դիասը հետաքրքիր նորությամբ կիսվել է Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի եթերում:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE