Մեթ Սմիթը պատմել է, որ Եղիսաբեթ II թագուհին կիրակի օրերին դիտել է «Թագը» սերիալը

18:36   18 սեպտեմբերի, 2022

«Թագը» եւ «Վիշապի տունը» սերիալների առաջին եթերաշրջանների աստղը բացահայտել է, որ վերջերս մահացած Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իրականում դիտել է իր կյանքի մասին պատմող սերիալը։ Ըստ Մեթ Սմիթի, նա դա արել է հանգստյան օրերին՝ պրոյեկտորով։ Ճիշտ է, միայնակ, քանի որ արքայազն Ֆիլիպը չի դիտել այն։

«Ես լսել եմ, որ թագուհին այն դիտում էր իր պրոյեկտորով կիրակի երեկոյան», - ասել է Սմիթը:

Բացի այդ, Սմիթը պատմել է, որ արքայազն Հարրին մի անգամ իրեն դիմել է «պապիկ» բառով՝ նկատի ունենալով այն փաստը, որ դերասանը էկրանին մարմնավորվել է իր պապին՝ Ֆիլիպին։

«Բայց ես գիտեմ, որ Ֆիլիպը հաստատ չի դիտել շոուն», - նշել է Սմիթը:

Դերասանը խոստովանել է, որ իր ընկերներից մեկը մի անգամ հարցրել է Եղիսաբեթ 2-րդի ամուսնուն, թե արդյոք նա դիտում է «Թագը» սերիալը, ինչին նա պատասխանել է՝ «Ինձ մի ծիծաղեցրեք։

 

Աղբյուրը՝ Metro/Film.ru



© NEWS.am STYLE