Բեյոնսեն տարվա ընթացքում 10 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

13:32   19 սեպտեմբերի, 2022

R'n'B ոճում ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն 10 անգամից ավել հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Rolling Stone-ը`հավելելով, որ նրա 7-րդ սոլո ալբոմը՝ Renaissance-ը, որը առաջինն էր վերջին 6 տարում, միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել:

Ռեկորդային են դարձել նաեւ նրա երկարատեւ բարձր վարկանիշները տարբեր անվանակարգերում: Բացի այդ նա կարիերայի ընթացքում ամենաշատ վաստակածներից է: Վերջերս Բեյոնսեն հայտնվել է ամենաշատ ռեկորդներ գրանցածների շարքում՝ BTS -ի, Գրետա Թունբերգի եւ Սիմոնա Բեյլսի կողքին:

Վերջերս Գինեսի ռեկորդերի գրքում մի քանի անգամ գրվել է նաեւ Բիլի Այլիշի մասին՝ որպես «Գրեմմի» մրցանակի համար անընդմեջ նոմինացվող երգչուհի եւ իր No Time To երգի համար համար երեք կարեւորագույն՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Գրեմմի» մրցանակի արժանացած ամենաերիտասարդ կին:



© NEWS.am STYLE