Քանյե Ուեսթը նոր ապրանքանիշեր է ներկայացնում

15:34   19 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի ռեփ կատարող եւ դիզայներ Քանյե Ուեսթը ներկայացրել է մի քանի նոր ապրանքանիշեր՝ Donda Sports, Dove Sports եւ Donda Doves, հայտնում է Hypebeast-ը։

Donda Sports ապրանքանիշի ներքո Ուեսթը սպորտային հագուստ եւ աքսեսուարներ կարտադրի: Dove Sports ապրանքանիշը կտրամադրի սպորտային ծառայություններ՝ մարզումներ, մրցաշարեր, մրցույթներ, սեմինարներ եւ վարպետության դասեր։ Իսկ Donda Doves-ը սպորտային սարքավորումներ կվաճառի՝ բեյսբոլի մահիկներից եւ բասկետբոլի գնդակներից մինչեւ պաստառներ եւ գավաթներ:

Այս նորությունը հաջորդեց Gap ապրանքանիշի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին տեղեկության տարածմանը, ինչի պատճառը, ըստ ռեփ կատարողի, այն էր, որ իրեն թույլ չէին տվել կյանքի կոչել իր տեսլականը:

Նախկիում Քանյե Ուեսթը քրիստոնեական դաստիարակության մասնավոր դպրոց էր բացել, որը կոչվում է Donda Academy:



© NEWS.am STYLE