Ծնվել է Գրիգորի Լեպսի առաջին թոռը

12:29   19 սեպտեմբերի, 2022

Ծնվել է ռուս երգիչ եւ կոմպոզիտոր Գրիգորի Լեպսի առաջին թոռը։ Այս մասին նա հայտնել է Telegram  հարթակի իր ալիքում։

Երգչի ավագ դուստրը`Ինգան որդի է ունեցել, ինչի առթիվ երգիչը գրել է. «Փառք Աստծո: Ես առաջին անգամ պապիկ դարձա: Մայրիկն ու երեխան իրենց լավ են զգում, ամեն ինչ լավ է։ Շնորհակալ եմ»:

Հուլիսին Գրիգորի Լեպսը խոսել էր կնոջից`Աննա Շապլիկովայից բաժանվելու պատճառների մասին, ում հետ ամուսնացած էր 20 տարի: Ամուսնալուծության հայտը ներկայացրել է երաժշտի կինը: Լեպսն ու Շապլիկովան ծանոթացել են 2000 թվականին եւ երկու տարի անց ամուսնացել։ Զույգը երեք երեխա ունի՝ Եվան, Նիկոլը եւ Իվանը:



© NEWS.am STYLE