Թագուհու դագաղը զարդարել են իր հարսանեկան փունջից աճեցված Միրթուս ծաղիկներով. Լոնդոնում հրաժեշտ են տալիս Եղիսաբեթ II-ին

17:05   19 սեպտեմբերի, 2022

Լոնդոնում սկսվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունը։

News.am Style ձեզ է ներկայացնում արարողության մի քանի մանրամասներ:

307054748_428056622730963_1640267166661672007_n.jpg (113 KB)

Թագավորն ու հանգուցյալ թագուհու մյուս զավակները, բացի Յորքի դուքս արքայազն Ենդրյուից կրում են զինվորական համազգեստ: Զինվորական համագեստ է կրում նարե Ուելսի արքայազնը՝ Ուիլիամը, իսկ արքայազն Հարրիին իր զինվորական համազգեստը կրելու իրավունք չեն տվել. նա ներկայացել է ֆրակով՝ կրելով զինվորական մեդալները:

307096111_843228710421303_5655885186638199921_n.jpg (101 KB)

307371439_805122347341102_4036867405909664738_n.jpg (127 KB)

Թագավորական ընտանիքի մյուս կանայք եւ աղջիկները, կրում են սեւ դասական զգեստներ՝ դասական գլխարկների կամ գլխակապերի հետ համադրելով: Հայտնի է, որ թագավորական ընտանիքում, դարեր ի վեր, սգո արարողություններին համապատասխան են համարվել մարգարիտները: Ուելսի արքայադուստրը, ի նշան հարգանքի, կրել է թագուհու երբեմնի հավաքածուին մաս կազմող մարգարտյա վզնոց եւ օղեր: Մարգարտյա օղեր է կրել նաեւ արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը, ով ներկայացել է թիկնոցավոր զգեստով եւ լայնեզր գլխարկով: Նույն օղերը դքսուհին կրել էր ամուսնությունից հետո՝ թագուհու հետ իր առաջին միջոցառման ժամանակ: Մարգարիտի եւ ադամանդի համադրությամբ օղերն ու ոսկյա թեւնոցը, որը զարդարել է դքսուհու դաստակը, նրան նվիրել է հանգուցյալ թագուհին, հայտնում է Harpers Bazaar-ը:

307537140_1037817943577958_8725508259064127946_n.jpg (144 KB)

307820983_622002892663554_6111650450142598834_n.jpg (112 KB)

Թագավորական ընտանիքի ինստագրամյան էջում հրապարակված տեղեկության համաձայն`ծաղկեպսակը, որը զարդարում է թագուհու դագաղը, կամված է Չարլզ թագավորի պահանջով: Բուքինգհեմյան պալատի այգիներից կտրված ծաղիկներն իրենց նշանակությունն ունեն: Ծաղկեպսակում ընդգրկված Միրթուս ծաղիկը թագավորական այգիներում ցանվել է թագուհու հարսանեկան ծաղկեփնջից վերցված մի ճյուղից: Այս ծաղիկը հայտնի է, որպես երջանիկ ամուսնության խորհրդանիշ:

Ինչպես արդե տեղեկացրել ենք`դագաղը կբերեն Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ տեղի կունենա հիշատակի արարողություն, ապա թագուհու մարմինը հողին կհանձնեն`ամուսնու`արքայազն Ֆիլիպի կողքին:



© NEWS.am STYLE