Ռոբի Ուիլյամսը գերազանցել է Էլվիս Փրեսլիի ռեկորդը

18:12   19 սեպտեմբերի, 2022

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամս իր նոր հոբելյանական XXV ալբոմով կրկին գլխավորել է բրիտանական պաշտոնական հիթ-շքերթը(Այս տարի երգիչը նշում է կարիերայի 25 ամյակը): Սա Ռոբիի 14-րդ ալբոմն է, որը 1-ին հորիզոնականում է:

Այսպիսով, Ուիլյամսը, որն աշխարհով մեկ դեռեւս լի մարզադաշտերում է ելույթ ունենում, գերազանցել է իր նախորդի՝ Էլվիս Փրեսլիի ռեկորդը՝ որպես Մեծ Բրիտանիայում ամենաշատ 1 -ին հորիզոնականի ալբոմներ ունեցած մենակատար: Երգիչը դեռեւս չի հասել The Beatles խմբի ցուցանիշին, որը առաջին հորիզոնականը զբաղեցրած 15 ալբոմ ուներ:

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE