Բրեդ Փիթն իր աշխատանքները ներկայացրել է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում

20:09   19 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի պատկերասրահներից մեկում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացրել է մի շարք հեղինակային աշխատանքներ, հայտնում է TMZ լրատվականը։

Ցուցահանդեսին, Փիթից բացի, իր աշխատանքներն է ներկայացրել երաժիշտ Նիկ Քեյվը: Այցելուները կկարողանան տեսնել Փիթի քանդակները, ինչպես նաեւ նվագախմբի ղեկավար Նիկ Քեյվի՝ Բադ Սերմերի հետ համատեղ արված կերամիկական շարքը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2023 թվականի հունվարի 15-ը։

TMZ-ի հետ զրույցում նկարիչ եւ դիզայներ ԴիԲրան Թրյուն Փիթի աշխատանքների մասին ասել է. « Նա իսկական նկարիչ է, ով ստեղծագործում է կիրքից եւ մղումից դրդված: Նրա նվիրվածությունն իր աշխատանքին՝ ոգեշնչող է»:



© NEWS.am STYLE