Սթիվեն Սփիլբերգի Fabelmans ֆիլմը հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում

21:12   19 սեպտեմբերի, 2022

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի Fabelmans ինքնակենսագրական ֆիլմը հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում, հայտնում է Variety ամսագիրը։

Կինոռեժիսորի մանկության մասին պատմող ֆիլմը արժանացել է «Հանդիսատեսի համակրանքը» մրցանակի: Ամսագիրը նշել է, որ այս անվանակարգում հաղթելը վկայում է «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ հնարավոր հաջողության մասին:

«Սա երբեւէ իմ նկարած ֆիլմերից ամենաանձնականն է եւ Տորոնտոյում բոլորի ջերմ ընդունելության շնորհիվ իմ առաջին այցը փառատոնի թե՛ իմ, թե՛ ողջ Ֆաբելման ընտանիքի համար դարձավ մտերմիկ», - ասել է Սփիլբերգը:



© NEWS.am STYLE