Pet Shop Boys-ը հայտնել է, որ հիացած է Ալլա Պուգաչովայի քաջությամբ

22:12   19 սեպտեմբերի, 2022

Բրիտանական Pet Shop Boys խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հիացած է Ալլա Պուգաչովայի խիզախությամբ. երաժիշտները Պուգաչովային «ռուս լեգենդար գերաստղ» են անվանել:

Սեպտեմբերի 18-ին՝ ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին օտարերկրյա գործակալ հայտարարելուց երկու օր անց, Պուգաչովան Արդարադատության նախարարությանը կոչ էր արել իրեն նույնպես ներառել այդ ցանկում։ Նա բացատրել էր, որ համաձայն է ամուսնու հետ։

Գալկինը սեպտեմբերի 16-ին ընդգրկվել էր ֆիզիկական անձանց-օտարերկրյա գործակալների ցանկում։ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ հումորիստը գումար է ստացել Ուկրաինայից՝ «քաղաքական գործունեություն ծավալելիս»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Ֆոտո՝ Getty Images



© NEWS.am STYLE