«Նենսի Փելոսիին եւ նրա այցը լուսաբանելու հարցում, ձեր խորաթափանց լեզուն ամոթալի է». Էսրաելյանը՝ New York Times-ին

10:53   20 սեպտեմբերի, 2022

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել`New York Times-ի բաժանորդագրությունը չեղարկելու մասին:

307603781_1430301354117205_4233656732931362446_n.jpg (170 KB)

«Սա անհրաժեշտություն էր New York Times: Ես վստահ եմ, որ իմ մեկ բաժանորդագրությունը աննկատ է, սակայն, Նենսի Փելոսիին եւ նրա այցը լուսաբանելու հարցում, ձեր խորաթափանց լեզուն ամոթալի է: Չպետք է թույլ տայիք, որ Քարլոթթա Գալլը, ով համակրում է մարդու իրավունքները ոտնահարող բռնապետությունները, մեկնաբաներ Հայաստանի հետ կապված որեւէ նյութ: Աշխարհի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկն ու իր կոնգրեսական թիմը այցելել են Հայաստան եւ խոսել «անօրինական եւ մահացու ադրբեջանական հարձակման մասին», ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության պատմության մասին: Քանի որ Գալլը դեռեւս մասնակից է հայերի նկատմամբ բարբարոսական  ջարդերը բնական ներկայացնելուն, ապա ժամանակն է չեղարկել բաժանորդագրությունս», - հրապարակումը  մակագրել է Էսրաելյանը:

Ավելի վաղ պրոդյուսերը գրություն էր հրապարակել՝ ՀՀ հարավ արեւելյան սահմանին ընթացող մարտերի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:

Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:



© NEWS.am STYLE