«Դրախտի դարպասը» ֆիլմը էկրաններ կբարձրանա ԱՄՆ-ի ամենախոշոր AMC կինոթատրոններում

11:54   20 սեպտեմբերի, 2022

Ռեժսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը էկրաններ կբարձրանա ԱՄՆ-ում:

sdfgh.jpg (47 KB)

Ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ ասվում է. ««Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունները ԱՄՆ ամենախոշոր AMC կինոթատրոններում կթողարկվեն հոկտեմբերի 21-ից»:

Արցախցի ռեժիսորի ֆիլմը պատմություն է Արցախի, պատերազմի եւ սիրո մասին:

307872363_1654935858256602_8742982384386908378_n.jpg (132 KB)

Նշենք, որ ամսվա սկզբին ֆիլմը մրցանակ էր ստացել Լոնդոնի «Բելիֆ ֆիլմ ֆեստիվալ»-ում՝ հաղթելով «Լավագույն կինոմատոգրաֆիա» անվանակարգում:



© NEWS.am STYLE