Թոմ Քրուզն ու Սանդրա Բուլոքը միլիոնավոր դոլարներ կկորցնեն Paramount-ի եւ Epix համագործակցության հետեւանքով

14:13   20 սեպտեմբերի, 2022

Հոլիվուդյան դերասաններն ու կինոպրոդյուսերները, ներառյալ Թոմ Քրուզն ու Սանդրա Բուլոքը, կարծում են, որ միլիոնավոր դոլարներ կկորցնեն Paramount-ի եւ Epix կաբելային ալիքի համագործակցության հետեւանքով, հայտնում է Bloomberg-ը։

Արվեստագետները հաճախ ստանում են ֆիլմի շահույթի մասնաբաժինը, ներառյալ թվային վաճառքի ու երրորդ անձանց արտոնագրման մասնաբաժինը: Այս վճարումները կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների՝ այնպիսի խոշոր նախագծերի դեպքում, ինչպիսիք են Top Gun. Maverick -ը կամ The Lost City-ը:

Paramount-ի արտադրած ֆիլմերում խաղացող դերասանական կազմը կարծում է, որ իրենց եկամուտն ավելի ցածր է, քան պետք է, քանի որ ստուդիան Epix-ից ավելի քիչ գումար է ստանում, քան մյուս ստուդիաները նմանատիպ գործարքներից: Դերասանների փաստաբանները ուսումնասիրում են են հակամարտության կարգավորման տարբերակները։ Հնարավորություններից մեկն այն է, որ հոլիվուդյան արհմիությունները քայլեր ձեռնարկեն:



© NEWS.am STYLE