Եղիսաբեթ II-ի հուղարկավորության ժամանակ արքայադուստր Շառլոտն օգնել է եղբորը՝ հետեւել արքայական արարողակարգին

18:49   20 սեպտեմբերի, 2022

Ուելսի արքայազն Ուիլիամի դուստրը՝ արքայադուստր Շառլոտը, Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը, օգնել է եղբորը՝ հետեւել արքայական արարողակարգին, հայտնում է People ամսագիրը:

queen-funeral-charlotte-george-091922-a4dc73f95ce64d2b90b65e7da9b0faaf.jpg (38 KB)

Երեկ Լոնդոնում տեղի ունեցավ Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության արարողությունը, որին Ուելսի արքայազն ու արքայադուստրը տարել էին նաեւ իրենց զավակներին՝ 9-ամյա արքյազն Ջորջին ու 7-ամյա արքայադուստր Շառլոտին, իսկ 4-ամյա Լուին մնացել է տանը:

Պապարացիները նկարել են այն պահը, երբ արքայադուստր Շառլոտը եղբորը հուշել է խոնարհվել`թագուհու դագաղի առջեւ:

Հայտնի է, որ սեպտեմբերի 7-ին Ջորջը, Շառլոտը եւ Լուին ավարտել են իրենց ամառային արձակուրդն ու վերադարձել դպրոց: Ուելսի արքայազնի եւ արքայադստեր ժառանգները սովորում են Բերքշիրի հեղինակավոր Լամբրուկ դպրոցում։

princess-charlotte-62-45ad3fd556c842db80fbcec46ea5ec4b.jpg (81 KB)

«Դպրոցում են, լավ հոգատարության տակ։ Նրանք ունեն առօրյա, նոր ընկերներ եւ երջանիկ են»,- նախօրեին պատմել է Քեյթ Միդլթոնը՝ նշելով, թե ինչպես են երեխաները վերապրում իրենց մեծ տատիկի մահը:



© NEWS.am STYLE