Գոհար Ավետիսյանին դատի են տվել` պահանջելով 300 մլն ռուբլի

17:58   20 սեպտեմբերի, 2022

Գոհար Ավետիսյանի դեմ հայց է ներկայացվել՝ իր հետեւորդներին խաբեության միջոցով նիհարելու կուրսեր վաճառելու եւ հարստանալու համար: Հայցը ներկայացրել է նիհարելու «Խելագար չորացում» մեթոդի հեղինակ եւ առողջ ապրելակերպի ոլորտի փորձագետ Վասիլի Սմոլնին:

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan)

«Իմ փաստաբանն արդեն պատրաստել է փաստաթղթերը, եւ այսօր ես դրանք ուղարկում եմ դատարան։ Պահանջում եմ 300 միլիոն ռուբլի փոխհատուցում՝ օգտատերերին նիհարելու պոտենցիալ վտանգավոր մեթոդից պաշտպանելու համար։ Ես գրել եմ 4 գիրք՝ ճիշտ սնվելու մասին եւ համոզված եմ, որ Գոհարի դասընթացը ստեղծվել է բացառապես միամիտ մարդկանց հաշվին փող աշխատելու համար։ Այս մեթոդի մեջ մարդուն նիհարեցնող ոչինչ չկա։ Գոհար, դու փորձում ես գումար աշխատել քո միամիտ հետեւորդների հաշվին՝ նիհարելու քո տարբերակին հակառակ ապրանք վաճառելով: Դուք խոսում եք մի բանից, որը երբեք չեք կիրառել, քանի որ նիհարել եք աներեւակայելի քանակությամբ պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Ո՞ւր է գնում այս աշխարհը», - ասել Վասիլի Սմոլնին:

Ավելի վաղ բլոգերիր նախկին ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը, նրա առաջարկած նիհարելու կուրսն անվանել էր «խաբեություն»:



© NEWS.am STYLE