Սանկտ Պետերբուրգում կկանգնեցվի Սերգեյ Բոդրովի հուշարձանը

20:31   20 սեպտեմբերի, 2022

Սանկտ Պետերբուրգում պատրաստվում են կանգնեցնել Սերգեյ Բոդրովի հուշարձանը, ով մահացել է 20 տարի առաջ՝ «Սուրհանդակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Կարմադոնի կիրճում։

Այսօր Ալեքսեյ Սերգիենկոյի արվեստի կենտրոնում տեղի կունենա վերնիսաժ եւ աճուրդ՝ նվիրված Սերգեյ Բոդրովի մահվան 20-րդ տարելիցին եւ «Եղբայր» երկխոսության 25-ամյակին։ Միջոցառման հիմնական նպատակը Սերգեյ Բոդրովի հուշարձանի տեղադրման համար միջոցներ հայթայթելն է, հայտնում է Петербургский дневник-ը։

««Եղբայր» ֆիլմը թողարկվել է 25 տարի առաջ, իսկ «Եղբայր 2»-ը՝ 22 տարի առաջ, սակայն հայտնի աֆորիզմներն այն մասին, որ ռուսները չեն լքում սեփական ժողովրդին, իսկ ուժը ճշմարտության մեջ է՝ իրականում, ոչ միայն չեն հնացել այլ ավելի ակտուալ են դարձել»,- ասել է Սերգիենկոն։

Ձեռնարկատերն ընդգծել է, որ աճուրդին մասնակցող յուրաքանչյուր նկարիչ պարտավորվել է իր հոնորարի կեսը փոխանցել Բոդրովի հուշարձանին։ Իսկ հուշարձանի արտաքին տեսքն ու գտնվելու վայրը կորոշեն Սանկտ Պետերբուրգի բնակիչները։



© NEWS.am STYLE