«Կարդացեք հարեւանների կողմից Հայաստանի նկատմամբ մշտական բուլիինգի վերաբերյալ այս ուղերձը». Յան Գիլան

17:11   20 սեպտեմբերի, 2022

Deep Purple ռոք խմբի վոկալիստ Յան Գիլանը, իր պաշտոնական կայքում, կիսվել է Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի հրապարակմամբ`անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Capture.PNG (348 KB)

«Խնդրում եմ կարդացեք Բրայան Մեյի այս ուղերձը՝ հարեւանների կողմից Հայաստանի նկատմամբ մշտական բուլիինգի վերաբերյալ եւ մի հավատացեք, թե ինչ են ասում կռվարարները՝ ինքնաարդարացման համար»,- ասվում է երգչի պաշտոնական կայքում։

Ստորեւ ներկայացնում ենք Բրայան Մեյի հրապարակած տեքստը.

«Բարեւ մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում եւ վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից եւ զգալի հարստություններից, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է՝ խորն արմատացած տխրությամբ, որն իր պատմոււթյունից է գալիս. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների շրջանակում, որը դեռեւս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջեւ: Ընդհամենեը 2 օր առաջ սահմանամերձ հայկական գյուղերը կրկին գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից`հայերին ահաբեկելու եւ անկայունության մատնելու համար: Հայաստանը բոլորովին անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների ոչ սուրբ դաշինքի դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքը ունի: Խնդրում եմ կարդացեք System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս գրությունը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ նրանց երգչի`հանճարեղ Սերժ Թանկյանի հետ: Աշխարհը պետք է իմանա սրա մասին. խնդրում եմ վերահրապարակեք այն`հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի, հայը ագրեսոր է, ինչպես Ռուսաստանն է ներկայացնում անմեղ ուկրաինացիներին: Սրտի գերիշխանության աշխարհում մենք պետք է խոսենք հանուն ճշմարտության եւ արդարության»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:

Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:



© NEWS.am STYLE