«Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ի նշան հնարավոր ցեղասպանության». Թանկյան

20:02   20 սեպտեմբերի, 2022

Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի թողարկած կարմիր դրոշին, որն ազդանշում է հնարավոր ցեղասպանությունը:

307443913_1095166897783082_7491281255792715081_n.jpg (50 KB)

«Լեմկինի ինստիտուտը հրապարակել է Կարմիր դրոշի մասին ահազանգ՝ ընդգծելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում ցեղասպանության մտադրությունը: Եթե միջազգային հանրության տարբեր դերակատարները չկարողանան օպերատիվ կերպով անդրադառնալ այս հարցին, մենք ականատես կլինենք հայ ժողովրդի հերթական ցեղասպանությանը», - գրել է Թանկյանը:

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը զբաղվում է համաշխարհային մակարդակով ցեղասպանության կանխարգելմամբ՝ մարդկային անվտանգության ապահովման եւ պատասխանատվության աջակցությամբ:



© NEWS.am STYLE