Գեւ Օրկյանը հայտնել է BBC լրատվականին պատկանող այն էջերը, որոնք արգելափակել են իր էջը

21:05   20 սեպտեմբերի, 2022

Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում շարունակում է կիսվել է BBC լրատվական կազմակերպությանը պատկանող այն էջերով, որոնք արգելափակել են իր էջը:

307468339_422478726684855_6398820139138864586_n.jpg (155 KB)

Շոումենը  նշել է, որ BBC News, BBC Arabic, BBC Scotland, Sky News եւ War Updates Daily էջերը արգելափակել են իր ինստագրյան էջը, որպեսզի հրապարակումներում չնշի իրեն:

«Աղաղակեք այն մասին, որ BBC News, BBC Arabic, BBC Scotland, Sky News եւ War Updates Daily արգելափակել են իմ էջը, որպեսզի ձեզ հետ չկիսվեմ Հայաստանում տեղի ունեցող լուրերով», - գրել է Օրկյան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շուումենը հայտնել էր, որ բրիտանական լրատվականը արգելափակել է իր էջը: Օրկյանը գրել էր. «Ես կցանկանայ մեծ «շնորհակալություն» հայտնել BBC News-ին, որն այժմ արգելափակել է ինձ իրենց սոցիալական մեդիայի հարթակներում, որպեսզի որեւէ բանով չկարողանամ կիսվել այնտեղ: Շնորհավորում եմ։ Մենք ակնհայտորեն գիտենք, թե որոնք են ձեր առաջնահերթություններն այս պատերազմում»:



© NEWS.am STYLE