«Միայն թե քնելուց առաջ մի փոքր մտածեինք Հայաստանի պատսպարաններում ապրող երեխաների մասին». «Լե Ֆիգարո» ամսագրի լրագրող

22:13   20 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիացի լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը, ով աշխատում է «Լե Ֆիգարո» ամսագրում, անդրադարձել է անցյալ շաբաթ Հայաստանի հարավ արեւելյանսահմանին բռնկված պատերազմի հետեւանքով տուժած երեխաներին:

307853842_607308817564067_8018438396016837776_n.jpg (184 KB)

«Միայն թե քնելուց առաջ մի փոքր մտածեինք Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ապրող երեխաների մասին, որոնք ռումբերից պաշտպանվելու համար քնում են ապաստարաններում՝ սարսափած Հայաստանի վրա Ադրբեջանի հաջորդ հարձակումից», - գրել է լրագրողը իր թվիթերյան հաշվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:

Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:



© NEWS.am STYLE